«Կլայք»-ի բանվորը դպրոցից համակարգիչ է գողացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am -ին տեղեկություններ հասան, որ շաբաթներ առաջ Երևանի 122 հիմնական դպրոցում գողություն է տեղի ունեցել: Ինֆորմատիկայի դասասենյակից գողացել են համակարգիչներ:

Ավելի ուշ հայտնաբերվել է գողություն կատարողը, որը, ըստ մեզ հասած տեղեկությունների, «Կլայք» առևտրի կենտրոնի բանվոր 20-ամյա Նարեկն է եղել: Նա մի շարք հայտնի խանութներից ևս համակարգիչների գողություն է կատարել:

«Կլայքը», ինչպես հայտնի է, պատկանում է Ձվերի Խաչիկին՝ Խաչիկ Խաչատրյանին: Իսկ թե ինչու են նրա աշխատակիցները նման քայլի դիմում, դժվար չէ հասկանալ:

Հավանաբար, ցածր վարձատրությունն է 20 – ամյա Նարեկին մղել նման քայլի, ով, ըստ տեղեկությունների, ձերբակալված է:




Լրահոս