ՌԴ ԱԳՆ-ն Reuters-ին խորհուրդ է տվել հերքել Ասադի «զոհվելու» մասին լուրը։
«Հետաքրքիր է, արդյոք Reuters գործակալությունը, որը հայտնել էր Ասադի «շատ հավանական» մահվան մասին, կհերքի իրեն: Սա կեղծիքի տարածում է», – գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 8-ին հայտնի դարձավ, որ Սիրիայի զինված ընդդիմադիրները գրավել են մայրաքաղաք Դամասկոսը։ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մայրաքաղաքի անկումից ժամեր առաջ լքել էր այն։ Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ «մեծ հավանականությամբ» Ասադը Դամասկոսը լքելուց հետո կարող էր զոհված լինել ավիավթարից։ Սակայն երկիրը լքելուց ժամեր անց հայտնի դարձավ, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ընտանիքի հետ Ռուսաստանի Դաշնությունում է։ Այս մասին ռուսական ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է Կրեմլի անանուն աղբյուրը։
«Ասադն ընտանիքի անդամների հետ ժամանել է Մոսկվա։ Ռուսաստանը, ելնելով հումանիտար նկատառումներից, նրանց ապաստան է տրամադրել»,- հայտնել է գործակալության աղբյուրը։