Սարիկ Մինասյանը կնշանակվի Գյումրու քաղաքապետի ԺՊ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրություններում 253 ձայնով հաղթեց Սարիկ Մինասյանը:

Լևոն Անանյանը հավաքել է 91 ձայն, Դավիթ Առուշանյանը՝ 220, Շավարշ Արամյանը՝ 88, Էմմա Բարսեղյանը՝ 113, Վահագն Մկրտչյանը՝ 118, Կարեն Սարուխանյանը՝ 143 ձայն:

Փրայմերիզը կամ պաշտոնակատարի նախնական ընտրությունը Հայաստանում ըստ էության առաջին անգամ է անցկացվում․ գործընթացը մեկնարկել է դեկտեմբերի 8-ին։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 4–ին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է` ովքեր կմասնակցեն Գյումրու քաղաքապետի նախնական ընտրություններին։

Նա նշել է, որ համապատասխան որոշումը դեկտեմբերի 3–ին կայացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում, քաղաքապետի պաշտոնակատարի թեկնածուներ են Լևոն Անանյանը, Դավիթ Առուշանյանը, Շավարշ Արամյանը, Էմմա Բարսեղյանը, Սարիկ Մինասյանը, Վահագն Մկրտչյանը և Կարեն Սարուխանյանը։ Նախնական քվեարկության արդյունքներով առավելագույն ձայն ստացած թեկնածուին Փաշինյանը կնշանակի Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար:

Պարտադիր պայման էր, որ թեկնածուները ոչ միայն առնվազն վերջին 6 ամսում հաշվառված լինեն Գյումրիում, այլև լինեն ՔՊ անդամ, աջակից կամ համակիր։




Լրահոս