Քննարկումներ են ընթանում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարությունների միջև։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Հաջիևի խոսքով՝ երկու երկրների միջև կան որոշակի խնդիրներ, որոնք բաց են մնում, բայց քննարկվում են աշխատանքային հիմունքներով։
Ալիևի օգնականը նշել է, որ երկու երկրների միջև պատերազմի գործոն այլևս չկա։
«Ադրբեջանը լիովին ապահովել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,- հավելել է նա։