ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանուն ՔՊ-ի «ծեծ կերած» Աղազարյանին և Ասլանյանին ՔՊ-ն չհանդուրժեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախկին ՔՊ-ականներ Հակոբ Ասլանյանը և Հովիկ Աղազարյանը էլ՛ ծեծի ենթարկվեցին, էլ՛ անձնազոհ կռիվ տվեցին հանուն Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի, բայց ապարդյուն․ որպես հատուցում՝ թիմակիցները վարկաբեկեցին ու հեռացրին նրան կուսակցությունից։

Այսպիսով, դեռ 2023թ-ի սեպտեմբերի 21-ին, երբ ՔՊ-ականները զոհված զինծառայողների ծնողների կողմից պարսավանքների չարժանանալու համար խուսափում էին գնալ Եռաբլուր՝ հերոսների հիշատակը հարգելու համար, Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը որպես առաջամարտիկներ գնացին Եռաբլուր, արժանացան զոհված զինվորների ծնողների կշտամբանքին, անգամ հարվածներ ընդունեցին իրենց վրա։

Հովիկ Աղազարյանին քաշքշեցին, իսկ Հակոբ Ասլանյանին ապտակեցին։

Բայց արի ու տես, որ «ՔՊ»-ն անգամ հանուն Փաշինյանի արված այս անձնազոհ արարքը հաշվի չառավ, փոխարենը՝ դաժան վերաբերմունքի արժանացան իրենց թիմակիցների կողմից։

Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը հանրայնորեն խայտառակ վերաբերմունքի արժանացան. ՔՊ-ն Հովիկ Աղազարյանին մեղադրեց պետական եւ կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումներ թույլ տալու մեջ, ինչի պատճառով հեռացվեց կուսակցությունից, իսկ Հակոբ Ասլանյանին նրան պաշտպանելու համար հեռացրին խմբակցությունից:

Մանրամասները՝ տեսանյութում

Աննա Սրապիոնյան




Լրահոս