Նոր զարգացում՝ Արթուր Ալեքսանյանի գործում. ինչ սպասել առաջիկայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի բողոքարկման հարցը նոր փուլ է մտել:

ArmLur.am-ի հետ զրույցում Արթուր Ալեքսանյանի հայրը՝ Գևորգ Ալեքսանյանն ասաց, որ դատավորի ընտրությունն արդեն եղել է՝ ազգությամբ ֆրանսիացի:

«Մենք սպասում ենք, որ նաև UWW-ն համաձայնությունը տա, մենք բողոքարկման բան չունենք դատավորի դեմ: Եթե նրանք էլ համաձայն լինեն դատավորի ընտրության հետ և հաստատվի, դատավորը կսկսի աշխատել»,-ասաց Ալեքսանյանը:

Նա կարծում է, որ մինչև այս տարվա վերջ դատավորի ընտրության հարցը կլուծվի և 2025-ին կսկսեն աշխատել:

ArmLur.am-ը գրել էր՝ դեռ նոյեմբեր ամսին սպասում էին դատավորի ընտրությանը:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում ընթացող Օլիմպիական խաղերում արծաթե մեդալ նվաճած հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) Փարիզում ասել էր, որ կբողոքարկի եզրափակիչ հանդիպումը։ Նա դժգոհ է մրցակցությունից, որն իրեն զրկել է ոսկուց:

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս