Ռոնալդոն՝ Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրազիլիայի հավաքականի նախկին ռմբարկու Ռոնալդոն իր թեկնածությունն է առաջադրել երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններում:

«Ես հարյուրավոր պատճառներ ունեմ, բայց գլխավոր պատճառը բրազիլական ֆուտբոլի նկատմամբ հարգանքը համաշխարհային մակարդակով վերադարձնելն է: Հաճախ մարդիկ ինձ փողոցում կանգնեցնում և խնդրում են վերսկսել կարիերաս, որովհետև այժմ հավաքականում իրավիճակն այնքան էլ լավ չէ, թե՛ խաղադաշտում, թե՛ դրանից դուրս»,- լեգենդար ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Globo-ն:

Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունը կայանալու է 2026-ի մարտից ոչ ուշ:




Լրահոս