Ոստիկանները թմրանյութի իրացման դեպք են բացահայտել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ օտարերկրյա քաղաքացի մի կին թմրանյութ է իրացնելու Երևանի բնակիչ 66-ամյա տղամարդուն:

Տեղեկությունն իրացվեց օպերատիվորեն: Թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և Արաբկիրի բաժին են տեղափոխվել Երևանում բնակվող օտարերկրյա քաղաքացին և 66-ամյա տղամարդը:

Անձնական խուզարկությամբ տղամարդու մոտ հայտնաբերվել է սպիտակ փոշենման զանգվածով փաթեթ: 25-ամյա օտարերկրացին հայտնել է, որ այն թմրանյութ է, ինքն է իրացրել 66-ամյա տղամարդուն:

Ձերբակալվածները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արաբկիրի քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




Լրահոս