ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ․ Ի՞նչ հիվանդությունների պատճառով են մարդիկ կյանքից զրկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ վիճակագրության՝ ՀՀ-ում մահացածների թվաքանակն ավելի շատ է, քան ծնելիությունը։

2024 թվականի նախնական տվյալների համաձայն՝ մահացածների թիվը կազմում է 21․228-ը։

Իսկ հետաքրքիր է, թե ինչի հետևանքով են գրանցվել ամենաշատը մահացությունները։

Այսպիսով, ArmLur.am-ը վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ ըստ  2024 թվականի նախնական տվյալների՝ 11․265 մարդ մահացել է արյան շրջանառության համակարգի հիվանդություններից։

4․419 մարդ մահացել է նորագոյացություններից, 1․962 մարդ մահացել է շնչառական օրգանների հիվանդություններից։

Մարսողական օրգանների հիվանդություններից 2024 թվականի ընթացքում մահացել է 1095 մարդ, իսկ էնդոկրին համակարգի հիվանդություններից մահացել է 365 մարդ։

Վարակիչ և մակաբուծային հիվանդություններից մահվան դեպքեր ևս գրանցվել են, որոնք կազմել են 201-ը։

886 մարդ մահացել է հիվանդացության և մահացության արտաքին պատճառներից, իսկ այլ հիվանդություններից մահացել է 1032 մարդ։

Ամենաքիչ մահացության դեպքերը գրանցվել են քովիդից, որի հետևանքով մահացել է 3 մարդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Սրապիոնյան




Լրահոս