Ի՞նչ նվիրել Ամանորին հարազատներին, ընկերներին և գործընկերներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամանորյա գեղեցիկ ավանդույներից մեկը իրար նվերներ նվիրելն է, չնայած այն հանգամանքին, որ բոլորովին էլ առիթներ պետք չեն նվերներ նվիրելու համար։ Ամանորյա նվերները հիշվող են, յուրօրինակ և ամենասապսվածը։

Տարվա ավարտին մնացել է 7 օր, ինչն էլ նշանակում է, որ ամանորյա նվերները գնելու ժամանակն է։ Եթե չգիտեք, թե ինչ արժե նվիրել ընկերներին, հարազատներին և/կամ գործընկերներին, ապա ArmLur.am-ը ներկայացնում է մի քանի խորհուրդներ կապված նվեր ընտրելու հետ։

Կան շատ խաղեր, որոնք խաղում են ամանորյա շրջանում։ Դրանցից մեկն է Գաղտնի Ձմեռ պապ (Secret Santa) խաղը, որի սկիզբն ազդարարվում է շրջապատից, գործընկերներից կամ ընտանիքի անդամներից որևէ մեկի անունը քաշելուց, որը գրված է լինում թղթիկի վրա։ Թուղթը քաշելուց և իմանալուց հետո, թե ում է պետք անակնկալ մատուցել, սկսվում է ամենաբարդը՝ նվեր ընտրելը։

Եթե քաշել եք ձեր գործընկերներից որևիցե մեկի անվանումը, ապա նվերն այնպես կարելի է ընտրել, որ համապատասխանի վերջինիս նախասիրություններին։

Եթե նվերը պետք է նվիրել աղջկա,ապա կարելի է դիտարկել նվերների մի քանի տարբերակ։ Եթե աշխատում եք գրասենյակում, ապա ձեր գործընկերուհուն կարելի է նվիրել գեղեցիկ նոթատետր, ամանորյա թեմատիկայով բաժակ, թեյերի հավաքածու և կոնֆետներ՝ թեյի հետ վայելելու համար։

Եթե նվերը պետք է նվիրեք ձեր գործընկերոջը, ապա կարելի է նույնպես դիտարկել անուշաբույր թեյերի հավաքածուն, կաշվե դրամապանակ, տաք շարֆ և կրկին քաղցրավենիք։

Եթե չգիտեք՝ ինչ նվիրել ընկերներին Ամանորի կապակցությամբ, ապա կարելի է դիտարկել խնամքի պարագաները՝ նախապես իմանալով մաշկի տիպը, գեղեցիկ պայուսակները, աքսեսուարները, մարմնի համար նախատեսված քսուքներն ու գելերը, քանի որ ցանկացած աղջիկ սիրում է խնամքի պարագաները, գեղեցիկ աքսեսուարները։

Իսկ ի՞նչ նվիրել տան անդամներին։

Իհարկե այստեղ էլ կա այն հանգամանքը, որ նվերը պետք է լինի համապատասխան տան անդամների նախասիրություններին։

Տան բոլոր անդամների համար կարելի է գնել միանման սվիտերներ ամանորյա թեմատիկայով՝ փաթիլներով, Ձմեռ պապիկներով, եղևնիներով, եղնիկներով և այլն։ Սակայն, եթե չեք ցանկանում սվիտերներ, ապա դրանք կարելի է փոխարինել անվանական բաժակներով։ Եթե բյուջեն նախատեսում եք շատ, ապա կարելի է գնել միանման արծաթյա կամ ոսկյա նեյտրալ շղթաներ, մատանիներ կամ անվան առաջին տառերով բրոշյուրներ։

Իդեալական տարբերակ է նաև սեղանի խաղերը, որոնցով կարելի է ամանորյա արձակուրդների ժամանակ հրաշալի և հետաքրքիր ժամանակ անցկացնել տան անդամների հետ մեկ գավաթ տաք թեյի շուրջ։

Աննա Սրապիոնյան




Լրահոս