ՖՈՏՈ. Ինչ գույնի հագուստ կրել Ամանորի գիշերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամեն տարի դեկտեմբերի վերջի օրերին մարդկանց հետաքրքրում է, թե ինչ գույն հագուստով պետք է դիմավորել նոր տարին՝ որպեսզի հաջող անցնի: Հակառակ այն փաստին, որ հավատքների մեծ մասը սնահավատությունը չի ընդունում, մարդիկ շարունակում են կարևորել ամանորյա գիշերվա համար նախատեսված իրենց հագուստի գույնը:

ArmLur.am-ը Ձեզ է ներկայացնում 2025 թվականը դիմավորելու համար ամենամոդայիկ գույները:

Կանաչ

Կանաչի հանգստացնող, բնական երանգները հիանալի ընտրություն են ձեր ամանորյա զգեստապահարանի համար: Այն սիրելի գույն է նաև օձի համար:

Ոսկեգույն

Ոսկեգույնը համարվում է Նոր տարվա ամենադասական գույնը, քանի որ, ավանդույթի համաձայն, այն իրեն թ ձգում հաջողություններն ու նոր հնարավորությունները:

Շագանակագույն

Այն համարվում է հողի գույնը և համապատասխանում է 2025 թվականի էությանը: Հակառակ նրան, որ այն «տոնական» գույն չի համարվում, այն ուժի խորհրդանիշ է:

Գինեգույն (բորդո)

Բորդո գույնի մեջ կա անհերքելի ինտրիգային և առեղծվածային մի բան, հատկապես դրա խորը երանգներում:

Օձի պրինտ

Խորհրդանշում է տարվա «հերոսին»: Սակայն այս պրինտը ընտրելիս պետք է շատ զգուշ լինել՝ հանգստությունը և դասականությունը պահպանելու համար:

Հ. Բ.




Լրահոս