Կճնշեմ հենց առաջին ռաունդից. Արրեոլա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկացի ծանրքաշային Կրիս Արրեոլան հայտարարարել է, որ պատրաստվում է ճնշում գործադրել Բերմեյն Ստիվենի վրա ամբողջ հանդիպման ընթացքում: Նա նաև նշել է, որ այս մենամարտը նվիրում է ոչ վաղ անցյալում կյանքին հրաժեշտ տված WBC-ի տնօրեն Խոսե Սուլեյմանին:

Հիշեցնենք, որ Արրեոլան և Ստիվերնը կպայքարեն ծանրքաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոնի` թափուր մնացած տիտղոսի համար:

«Ես իմ կարիերայի ամենալավ մարզավիճակում եմ գտնվում: Դա կլինի մենամարտ ինձ, ընտանիքիս, Մերսիկի և միստեր Սուլեյմանի համար: Պատրաստվում եմ ճնշել Ստիվերնին հենց առաջին ռաունդից սկսած:

Բերմեյնը լավ մարզիկ է, ռինգում շատ է շարժվում, այդ պատճառով էլ ես պարտավոր եմ լինել գերազանց մարզավիճակում: Լավ եմ պատրաստված և ուժեղ եմ հոգեբանորեն: Առաջին մենամարտում Բերմեյնը կոտրեց քիթս երրորդ ռաունդում. ցավն արդեն անտանելի էր դարձել, և հենց դա ազդեց ելույթի վրա»,- Արրեոլայի խոսքերն է մեջբերում Boxingscene-ը




Լրահոս