2023 թվականից մինչ օրս ակտիվորեն քննարկվում է ամերիկացի հայտնի ռեփեր Սնուփ Դոգի (Snoop Dogg) հայաստանյան մենահամերգը։
Համերգը պետք է կայանար 2023 թվականի սեպտեմբերի 23-ին, սակայն այն հետաձգվեց։ Բազմաթիվ հայ երկրպագուներ սրտատրոփ սպասում էին այդ իրադարձությանը, անգամ շատերն էլ հասցրել էին գնել համերգի տոմսերը։
2023 թվականի սեպտեմբերի 23-ից հետո «Դոփինգ Սփեյս» ընկերությունն այդպես էլ չհայտնեց, թե երբ տեղի կունենա ռեփերի համերգը Հայաստանում։
Նշենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ պետական բյուջեի միջոցներից «Մշակութային միջոցառումների իրականացնում» ծրագրի շրջանակներում գանձապետարանում հաշվառվել էր 2.318.596.800 դրամ գումարի պայմանագիր, ինչն էլ հավասար է 6 միլիոն դոլարի։ Այդ գումարն օգոստոսի 25-ին ամբողջությամբ վճարվել էր։
Նախարարը ռեփերի հնարավոր համերգի մասին հայտնում էր, որ հնարավոր է այն օգոստոսին լինի։
Արդեն այս տարվա հունվարի 8-ին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իր տված ասուլիսում հայտարարել է, որ Սնուփ Դոգի երևանյան համերգը չի կայանա և գումարը կվերադարձվի բյուջե։ Նախարարը նաև հավելել է, որ «Դոպինգ Սփեյս» ՍՊ ընկերությունն ամբողջ տարին բանակցել է, որ համերգը տեղի ունենա, և տարբեր ժամանակաշրջաններում ունեցել են նախնական պայմանավորվածություններ, որոնք ինչ-ինչ պատճառներով տեղի չեն ունեցել։
Այս ամենից կարելի է եզրակացնել, որ սա հերթական չստացված մտահղացումն էր, որին սպասեցին շատերը, բայց ապարդյուն։
Մանրամասները՝ տեսանյութում։
Աննա Սրապիոնյան