![](https://armlur.am/wp-content/uploads/2025/01/Screenshot-2025-01-10-000650.png)
Արթուր Գրիգորյանն ավարտում է իր ելույթները Երևանի «Արարատի» կազմում: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:
Ակումբի և 31-ամյա ֆուտբոլիստի միջև պայմանագիրը խզվել է փոխադարձ համաձայնությամբ:
Արթուր Գրիգորյանն «Արարատին» էր միացել նախորդ տարվա հունվարին: Նա «Արարատի» մարզաշապիկով մասնակել է Fastex Պրեմիեր լիգայի 33 խաղի և դարձել է 1 գոլի հեղինակ: