Armlur.am-ը փորձեց գրող-հրապարակախոս Զորի Բալայանից պարզել, արդյոք ինքը ունի՞ ՀՀ վարչապետի իր թեկնածուն: Սակայն մեր զրուցակիցը շատ անտրամադիր էր ու հայտարարեց, որ ինքը Արցախում է, ու որևէ բանից տեղեկություն չունի:
«Ես Ղարաբաղում եմ գտնվում, զորավարժություն է ու չեմ կարող խոսել»,-ասաց Զ. Բալայանն ու անմիջապես անջատեց հեռախոսը:
Նշենք, որ դեռևս մարտ ամսին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Զորի Բալայանը իշխանական վերնախավի ամենատարբեր ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպումների ժամանակ առաջարկում է հասարակական դժգոհությունը մեղմելու համար ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ազատել ու նրա փոխարեն նշանակել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին։
Ըստ նրա՝ Օհանյանը պարկեշտ ու ազնիվ մարդ է և կարող է շատ լավ վարչապետ լինել։ Սակայն Զ. Բալայանի մոտ կարծես թե չի ստացվել համոզել իշխանություններին, ինչի համար էլ վերջինս շատ անտրամադիր էր ու ընկճված: