ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայտարարագիրը՝ ծաղրանքի թեմա․ անգամ Փաշինյանը դժվարացավ այն լրացնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրության գլխին պատուհաս դարձած ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրումը տևական ժամանակ է՝ թեժ քննարկվում է տարբեր վայրերում, այդ թվում սոցիալական ցանցերում: Նշենք, որ 2025 թվականի հունվարի 1-ից մինչև մայիսի 1-ը ներառյալ պետք է քաղաքացիները իրենց եկամուտների հայտարարագիրը ներկայացնեն։

Հանրությունը բունտ է անում այս աբսուրդ որոշման համար, քանի որ ոչ միայն տեխնիկական լուրջ խնդիրների են բախվում, այլ նաև քաղաքացիները դժգոհում են, որ իրենց ամեն մի «կոպեկը» պետք է վերահսկեն:

Այս բողոքները հասել են նաև տարբեր սոցիալական ցանցերում, որը նաև ծաղրանքի առարկա է դարձել: Ֆեյսբուքյան հարթակում շատ օգտատերեր հումորային գրառումներ են կատարում ֆիզիկական անձանց հայտարարագրման հետ կապված։

Օրինակ մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը իր ֆեյսբուքյան անձնական էջում գրել է, որ կա նախնական ուղեցույց՝ եկամուտների հայտարարագրման հետ կապված։

Այսինքն երազում ստացված գումարները հայտարարագրվում են, բայց չեն հարկվում, հեքիաթի վերջում երկնքից ընկած խնձորները երկրորդից սկսված (բացառությամբ ԵԱՏՄ տարածքից ստացվածները) հայտարարվում են ու հարկվում են, տանը հայտնաբերված թուղթ ու գիրը նույնպես հայտարարագրվում է ու չի հարկվում։

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իր ֆեյսբուքյան հերթական տեսանյութում ասել էր, որ համընդհանուր հայտարարագրի հաճույքից օգտվելու են շատերը և ավելի ուշ ներկայացրել էր, թե ինչպես է ինքն անձամբ օգտվում այդ հաճույքից։

Այս ամենից հետո վարչապետ Փաշինյանն արդեն իր ինստագրամյան էջում հրապարակեց տեսանյութ, որում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի, ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի հետ քննարկում են, թե որքանով է հայտարարագրման համակարգը մատչելի։

Այսինքն ՀՀ վարչապետը կառավարության մի ողջ համակարգի «հավաքել» է, որ հասկանան, թե ինչ պետք է անեն հայտարարագիր ներկայացնելու համար, երբ ՀՀ քաղաքացին պետք է դռնեդուռ ընկնի հասկանալու համար, թե այդ չարաբաստիկ օրենքի պահանջը ինչպես պետք է իրացնի: Ինչպես միշտ այս իշխանությունները արել են մի բան, որից հետո նոր սկսել են մտածել:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Սրապիոնյան




Լրահոս