Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորումը կազմակերպում է համահայկական ուխտագնացություն։
Կազմակերպությունն այս տարի նշում է կազմավորման 25 ամյակը։ Կենտրոնական գրասենյակը կազմակերպում է դեպի Մայր Հայրենիք և Սուրբ Էջմիածին համահայկական ուխտագնացություն։ Այն կրելու է «Հայ ընտանիքը հայոց ինքնության խարիսխ» խորագիրը։ Հայ եկեղեցու աշխարհասփյուռ բոլոր թեմերը պատրաստվում են համահայկական ուխտագնացությանը, այդ մասին ծանուցում իրենց գաղթօջախներում, ընտրում մասնակիցներին։ Հայաստանում նրանց սպասվում են այցելություններ պատմական սրբավայրեր, հանդիպում Վեհափառ հայրապետի հետ, նորաօծ Տաճարում մասնակցություն սրբազան պատարագի, ընտանիքի թեմայով աշխատարաններ և ժամանցային ծրագրեր։