«Բորուսիան» պաշտոնանկ է արել գլխավոր մարզչին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դորտմունդի «Բորուսիան» հայտնել է թիմի գլխավոր մարզիչ Նուրի Շահինի պաշտոնանկության մասին:

Գերմանական ակումբը այս որոշումը կայացրել է թիմի 4-րդ անընդմեջ պարտությունից հետո: Նախօրեին «Բորուսիան» Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում 1:2 հաշվով պարտվել էր «Բոլոնիային»: Sky Sports-ը գրում է, որ մարզչին և ֆուտբոլիստներին այս պաշտոնանկության մասին հայտնել են Իտալիայում:

Բունդեսլիգայում «Բորուսիան» 10-րդ տեղում է, իսկ Չեմպիոնների լիգայում՝ 13-րդ:

Շահինը գերմանական թիմի գլխավոր մարզիչ էր նշանակվել 2024-ի ամռանը: Մինչ այդ նա կես տարի օգնում էր Էդին Թերզիչին, որի գլխավորությամբ «Բորուսիան» հասավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:




Լրահոս