Պետգույքի կառավարման նախկին նախագահ, ՀՀԿ անդամ Արման Սահակյանը՝ Գալուստ Սահակյանի որդին և ևս 7 անձ, քննիչի որոշման հիման վրա, ձերբակալվել են: Ինչպես լրատվամիջոցներին հայտնել են ՔԿ-ից, Արման Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն։
«Պաշտոնատար անձանց կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափով փողերի լվացում կատարելու, պաշտոնատար անձանց օժանդակելու հատկանիշներով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 13 անձի նկատմամբ, այդ թվում՝ 2011-18թթ. ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Արման Սահակյանի նկատմամբ»,- նշել են ՔԿ-ից: