Ֆլոյդ Մեյվեզեր-կրտսերը հանդես է եկել իր մրցակիցների և երկրպագուների հասցեին ուղղված նախազգուշացմամբ, հայտնելով, որ պատրաստ է միջինքաշային կարգում հանդես եկող WBA-ի չեմպիոն Մարկոս Մայդանի հետ մրցավեճին:
«Ասեք բոլորին, որ ես պատրաստ եմ, և համոզվեք, որ բոլորը լսեցին դա»-լրագրողներին հայտարարել է Մեյվեզերը:
Մեյվեզերի վերականգնողական ճամբարի համակարգող Ժուան Բլեյկը նշել է, որ չնայած այն հանգամանգին, որ նոր է լրացել բռնցքամարտիկի 37-ամյակը, ոչ մի կերպ դա չի կարող ազդել նրա ֆիզիկական վիճակի վրա:
«Նա ունի ապացուցելու բան: Իրականում, տարիքն այնքան էլ մեծ դեր չի խաղում: Նա դուրս է գալիս ռինգ, որպեսզի հանդես գա իր իմացած ամենարդյունավետ կերպով»,- Բլեյկի խոսքը փոխանցում է Boxingscene-ը: