Սպանվել է Դոկու Ումարովը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայությունը հաստատել է քիչ առաջ, որ սպանվել է չեչենների ռազմական պարագլուխ Դոկու Ումարովը՝ հատուկ մարտական գործողության ժամանակ:

Ավելի վաղ Չեչնիայի Հանրապետության նախագահ Ռամզան Կադիրովը հայտարարել էր, որ Ումարովը սպանվել է:

Հարցազրույցի ժամանակ Կադիրովը հայտնել է, որ գոյություն ունի մի ձայնագրություն, որում Կաբարդինո-Բալկարիայի և Դագեստանի ռազմական խմբավորումների ղեկավարները քննարկում են Իմարաթ Կավկազի համար նոր ղեկավար ընտրելու հարցն ու քննարկում Ումարովի սպանության լուրը ՝ տեղեկացնում է Itar Tass-ը:




Լրահոս