Նախկին պատգամավորի փոխարեն լուծարք են նշանակել․ ՕԵԿ-ական Հեղինե Բիշարյանին դատի են տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ԱԺ նախկին պատգամավոր, իրավաբան Գևորգ Պետրոսյանը դատի է տվել Եվրոպական համալսարանին, քանի որ իր փոխարեն նշանակվել է ուսանողների լուծարքները։

Բանն այն է, որ Պետրոսյանն ունեցել է դասախոսություններ Եվրոպական համալսարանում, իսկ դասախոսություններին հաջորդել են ուսանողների քննությունները։ Թվում է, թե ամեն բան նորմալ է և գնում է իր հունով, սակայն դա այնդքան էլ այդպես չէ։ Պետրոսյանի խոսքով՝ մի քանի ուսանողներ ձախողել են իրենց քննությունները և այդպիսով էլ պետք է նորից վերահանձնեին դրանք։
Ստացվել է այնպես, որ Գևորգ Պետրոսյանի լուծարք նշանակելուց հետո առանց իր տեղեկության նշանակվել են ուսանողների լուծարքները, այսինքն ուսանողները չեն վերահանձնել քննությունները։
ArmLur.am-ի հետ զրույցում Պետրոսյանը հայտնել է, որ դատի է տվել Եվրոպական համալսարանին նման քայլի համար, քանի որ լուծարքը առանց քննության նշանակելու իրավունք չունեին։
«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից ArmLur.am-ը տեղեկացավ, որ ըստ հայցի, Գևորգ Վոլոդյայի Պետրոսյանն ընդդեմ «Հայաստանի Եվրոպական համալսարան» հիմնադրամի պահանջել է՝ 01.09.2023թ. անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը կատարել պարտավորեցնելու, պայմանագրով նախատեսված պարտականությունները հայցվորին շարունակել թույլատրելու, հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանահատվածի համար միջին աշխատավարձ բռնագանձելու պահանջների մասին։ Նշենք, որ այս գործով նշանակվել է դատաքննություն և այս գործով դատավորն է Ալֆրեդ Վարդանյանը։

ArmLur.am-ը կապ հաստատեց Եվրոպական համալսարանի հետ՝ պարզելու՝ ինչո՞ւ է դասախոսի նշանակած լուծարքները իր աշխատանքից դուրս գալուց հետո նշանակվել։

ArmLur.am-ին Եվրոպական համալսարանից փոխանցեցին, որ այս պահին զերծ կմնան որևէ հրապարակային գնահատական հնչեցնելուց։ «Գործը դատաքննության փուլից արդեն անցում է կատարել դատական ակտի հրապարակման փուլ և այս մասով զերծ կմնանք որևէ հրապարակային գնահատական հնչեցնելուց, առավել ևս, երբ չկա հայցվորի կողմից հրապարակային որևէ հիշատակություն և որևէ արձագանք։ Սա, այսպես ասած, աշխատանքային հարաբերություն է, իսկ ավելի ճիշտ՝ աշխատանքային վեճ։ Ես կոռեկտ չեմ համարում այս մասին հրապարակավ խոսել»,- այս մասին ArmLur.am-ին ասաց Եվրոպական համալսարանի ներկայացուցիչը՝ եզրափակելով զրույցը։

Աննա Սրապիոնյան




Լրահոս