Ոստիկանապետի օպեր գծով տեղակալը կալանավորվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի տեղեկություններով, Վարդենիսի ոստիկանապետի օպեր գծով տեղակալ Վարդան Գրիգորյանը կալանավորվել է:

Նախնական տվյալներով` Գրիգորյանը մեղադրվում է Ծովակ գյուղի բնակիչներին ծեծի ենթարկելու մեջ:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը օրերս անդրադարձել էր, որ  Ոստիկանության Վարդենիսի բաժնում` ոստիկանապետ Բաղյանը և մի քանի աշխատակիցներ Ծովակ գյուղի բնակիչներ` հայր ու որդի, ծեծի են ենթարկվել:

Տաթև Հարությունյան




Լրահոս