
Հայաստանի հրաձգության երիտասարդական թիմի անդամները շարունակում են հաջող ելույթները Եվրոպայի առաջնությունում:
Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում ավարտին է մոտենում Մ16 և Մ18 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։ Մրցումային վերջին օրը Մ18 տարեկանների պայքարում 10 մ օդամղիչ ատրճանակ տրիո մրցաձևում Հայաստանի հավաքականի տղաները նվաճեցին արծաթե մեդալ։
Գոռ Մանուչարյան, Գրիգոր Պողոսյան, Արմեն Գևորգյան եռյակը որակավորման փուլում խոցեց 880 միավոր և դուրս եկավ կիսաեզրափակիչ։
Կիսաեզրափակչում 12:10 հաշվով առավելության հասան Լեհաստանի թիմի նկատմամբ, իսկ արդեն եզրափակչում 8:12 հաշվով զիջեցին բուլղարացիներին և դարձան ԵԱ-ի արծաթե մեդալակիր։