
Մադրիդի «Ռեալի» նախկին բրազիլացի հարձակվող Ռոնալդո Նազարիոն իր նախկին թիմակից Դեյն Թոմաս Գրավեսենին անվանել է ամենավատ ֆուտբոլիստը, ում հետ երբևէ խաղացել է։
«Գրեյվսենը իսկապես հիանալի տղա էր, իսկապես լավ մարդ: Բայց նա շատ վատն էր ֆուտբոլում, կոպիտ էր խաղում ու ուժեղ հարվածներ էր հասցնում մարդկանց ոտքերին»,- Ռոնալդոյի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ խաղացել է այնպիսի թիմերում, ինչպիսիք են «Կրուզեյրոն», ՊՍՎ-ն, «Բարսելոնան», «Ինտերը», «Ռեալը», «Միլանը» և «Կորինտիանսը»:
Ընդհանուր առմամբ, բրազիլացի հարձակվողը պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում անցկացրել է 735 հանդիպում՝ դառնալով 512 գոլի հեղինակ։