ԱՆՏԵՐՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկվա համարում ներկայացրել էինք նախագահականի պաշտոնական կայքում տեղադրված անփույթ ինֆորմացիայի մասին: Պարզվում է, որ նույն բարձիթողի վիճակն  է նաեւ իշխող ՀՀԿ-ի պաշտոնական կայքում: Օրենսդիրից, գործադիրից զատ` ներկայացված են պետական կառավարման այլ ոլորտներում ՀՀԿ-ականների ներկայացուցիչների անունները: Եւ ահա այդ տվյալների համաձայն` Երեւանի քաղաքապետը դեռ Գագիկ Բեգլարյանն է, թեեւ նրանից հետո արդեն երկրորդ քաղաքապետն ընտրվեց: Էկոնոմիկայի նախարարի խորհրդականն Արմեն Գեւորգյանն է, որը ժամանակին հրաժարական տվեց խորհրդաժողովներից մեկում հեռախոսով պոռնոնկարներ նայելու համար, պետական գույքի կառավարման վարչության պետը Կարինե Կիրակոսյանն է, Լոռու մարզպետը դեռ Արամ Քոչարյանն է, իսկ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետը` Ալվարո Անտոնյանը, ում դեմ հարուցվել էր քրեական գործ, ու մեղադրանք առաջադրվել: Ընդ որում, խոսքն այն պաշտոնյաների մասին է, որոնք աշխատանքից ազատվել են շատ ամիսներ առաջ: Ու փաստորեն ստացվում է, որ ՀՀԿ-ում պարզապես ալարում են թարմացնել կայքը: Ի դեպ, այդ նույն կայքում ՀՀԿ գործադիր մարմնի անդամների կազմը ներկայացնելիս դրված են բոլորի լուսանկարները, բացառությամբ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի: Թե ինչու է Աբրահամյանի հանդեպ նման վերաբերմունք ցուցաբերվում, մնում է միայն ենթադրել:




Լրահոս