
Financial Times-ը հայտնում է, որ ԱՄՆ-ը դեմ է G7-ի հայտարարության մեջ Ռուսաստանին «ագրեսոր» անվանելուն՝ սպառնալով խափանել միասնության ավանդական ցուցադրումը: Այս մասին հրապարակմանը հայտնել են արեւմտյան հինգ պաշտոնյաներ։
FT-ն գրում է, որ տարաձայնությունները ծագել են այն բանից հետո, երբ Թրամփը Զելենսկին անվանել է «բռնապետ» և առաջարկել Ռուսաստանին վերադարձնել G7։ Հրատարակության աղբյուրների համաձայն՝ ամերիկացի հատուկ ներկայացուցիչները դեմ են «ռուսական ագրեսիա» արտահայտությանը և նմանատիպ ձևակերպումներին, որոնք G7-ի առաջնորդները 2022 թվականից օգտագործում են ռազմական գործողությունները նկարագրելու համար, հայտնում է BBC-ն։
Բացի այդ, ըստ FT-ի, Զելենսկու մասնակցությունը G7-ի վիրտուալ գագաթնաժողովին նույնպես դեռ համաձայնեցված չէ։