Սիրիայում շուտով սով կլինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱԿ-ը զգուշացրել է, որ շուտով Սիրիայում սննդային ճգնաժամ կլինի, քանի որ երաշտի պատճառով գրեթե ցորեն չի աճում: Այդպիսով վտանգի տակ է դրվում միլիոնավոր մարդկանց կյանքը:

Պարենի համաշխարհային ծրագիրը տեղեկացրել է, որ Սիրիայում չի անձրևել անցյալ տարվա սեպտեմբերից, որը նորմայի կեսից էլ քիչ է, իսկ սննդային օգնությունը հինգ անգամ պակասել է՝ միջազգային դոնոր ընկերությունների պակասի պատճառով:

Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչը հայտնել է, որ շտապ սնունդ է անհրաժեշտ Սիրիայի 6.5 միլիոն բնակչի: Իսկ երաշտի պատճառով Սիրիան ստիպված կլինի ներկրել ավելի քան 5.1 միլիոն տոննա ցորեն. տեղեկացնում է BBC-ն:




Լրահոս