Պատահական չէ, որ քաղաքապետարանը նոր է վերսկսում տրանսպորտի գնի քննարկումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Անգամ իշխանությունները չգիտեն` ինչ որոշում կկայացնի տրանսպորտի հարցում, ուր մնաց մենք իմանանաք»,- լրագրողների հետ հանդիպմանն այսօր այսպիսի գնահատական տվեց տնտեսագետ-փորձագետ Դավիթ Գևորգյանը:

Նրա համոզմամբ` պատահական չի, որ քաղաքապետարանը 2 ամիս հետո նոր սկսեց խոսել տրանսպորտի գնի մասին: Այս ոչ պատահականությունը նա կապում է վարչապետի հրաժարականի հետ:

 «Մենք իրավունք ունենք պահանջել մեր քաղաքային իշխանությունից, եթե չեն կարողանում լուծում գտնել: Հայտնի ածականավոր օլիգարխներն են գծատերերը, եթե նրանք հրաժարվեն գծերից, ոչ մի թանկացում էլ չի լինի: Հենց նույն Եղիազարյան Հրանտը տեսախցիկի առաջ ուրիշ բան է ասում, տեսախցիկից այն կողմ` մեկ այլ բան: Ասում է` չենք կարող խոսք տալ, որ 250 դրամի ժամանակ ավելի լավ կլինի, բայց մի ոտքի վրա այլևս չեն երթևեկի»,- իր խոսքում նշեց Գևորգյանը:

Իսկ ակտիվիստ, իրավապաշտպան Անի Կաղինյանի գնահատմամբ` Հրանտ Եղիազարյանին պետք է ենթարկել բարոյական պատասխանատվության, քանի որ նա հանձնաժողովում վիրավորել է քաղաքացիներին:

«Մեզ ասում են, եկե՛ք վճարեք, երկու տարի հետո մենք կլավացնենք վիճակը: Իրականում այդ արտասահմանցի Սերժը ոչ մի նոր բան չի ներկայացրել: Նա բացահայտել է, որ մեր վարորդները ծխում են, չեն սափրվում: Վերցրել է քաղաքապետարանի տվյալները, հանել-գումարել է և ստացել 250 դրամ»,- ասաց Գևորգյանը:

Նրա փոխանցմամբ` քաղաքապետարանը, լավ կանի չգնա, թանկացման քայլին, հակառակ դեպքում` ավելի վատ կլինի: Նրանք խոստանում են ավելի վատ ընդվզում, քան նախորդն էր:

Տաթև Հարությունյան




Լրահոս