ԱԳՆ պաշտոնյան հավաքել է դեսպաններին, ու ոչ մի խոսք գերիների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ՝ ներկայացնելով «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային համաժողովի նախապատրաստական աշխատանքները:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Դավիթ Կարապետյանը ներկաներին տեղեկացրել է, որ 2-րդ «Երևանյան երկխոսությունը» կայանալու է մայիսի 26-ից 27-ը, որի ընթացքում տեղի են ունենալու քննարկումներ մի շարք թեմաներով, այդ թվում՝ խաղաղության և անվտանգության հարցերի, համաշխարհային աշխարհաքաղաքական իրադարձությունների, ԵՄ և ԵՄ հարևանության շուրջ միտումների, բնապահպանական զարգացումների, առևտրի և տրանսպորտի փոխկապակցվածության, ինչպես նաև արհեստական բանականության քաղաքականության վերաբերյալ:

Այս հանդիպումը կարևոր է այնքանով, որ որեւէ բառ պաշտոնական հաղորդագրության մեջ չկա, թե ինչ է խոսել Դավիթ Կարապետյանը հայ գերիների, նրանց խոշտանգումների մասով։ Սա նշանակում է, որ ԱԳՆ-ն ոչինչ չի անում այդ մասով։




Լրահոս