Եվրոպայի ծանրամարտի թելավիվյան առաջնության մրցահարթակում ապրիլի 9-ին իրենց ուժերը չափեցին 85 կգ քաշայինները:
Մեր հավաքականի անդամ Աղասի Աղասյանը պոկեց 150 կգ, հրեց 195 կգ և երկամարտի 345 կգ արդյունքով գրավեց չորրորդ տեղը:
Հոլանդիան ներկայացնող Կարեն Թովմասյանը 342 կգ-ով զբաղեցրեց վեցերորդ հորիզոնականը:
Առաջին եռյակում տեղ գտան հաջորդաբար բուլղարացի Իվան Մարկովը` 385 կգ, ռուսաստանցի Ադամ Մալիգովը` 373 կգ և ֆրանսիացի Բենջամին Հենիքուին` 367 կգ:
Գերծանրքաշայիններ, արարատցի Ռուբեն Ալեքսանյանը, գյումրեցի Հայկ Հակոբյանը և օլիմպիական խաղերի մեդալակիր, քասախցի Հռիփսիմե Խուրշուդյանը հանդես կգան Եվրոպայի առաջնության վերջին օրը` ապրիլի 12-ին:
ՀԱՕԿ-ի լրատվության բաժին