Կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը շարունակում է Գլխավոր դատախազության կադրերին տեղափոխել ՀՀ քննչական կոմիտե:
2023-2025թթ.` ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ, Խորեն Մեջլումյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ:
Գլխավոր դատախազության կադրերի հոսքի հարցին ArmLur.am-ին ի պատասխան Քննչական կոմիտեից հայտնեցին, որ կատարվում են կադրային փոփոխություններ, որոնց հիմքում մասնագիտական բարձր հատկանիշներն են և պրոֆեսիոնալիզմը:
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․





























