Armenian text to speach

ԱՄՆ-ի հետ բանակցություններում քննարկվելու է միայն միջուկային դոսյեն. Իրանի ԱԳՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Օմանում՝ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակություններն անուղղակի բանակցություններում քննարկելու են միայն իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին։

«Բանակցություններն անուղղակի են և վերաբերելու են միայն միջուկային դոսյեին, իսկ հիմնական հարցերի մեծամասնությունը հստակեցվելու է խորհրդակցությունների ընթացքում»,- Al Jazeera հեռուստաալիքի փոխանցմամբ՝ նշել է Արաղչին՝ հավելելով, որ իրանական պատվիրակության կազմում ընդգրկված են այդ թեմայով բանակցություններ վարելու փորձ ունեցող փորձագետներ։Օմանում ընթանում է Իրանի և ԱՄՆ պատվիրակությունների խորհրդակցությունների առաջին փուլը։
Հիմնական բանակցողներն են Իրանի արտգործնախարարը և ԱՄՆ-ի նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆը։Իրանական կողմը հայտնել է, որ բանակցություններն անցկացվում են Օմանի միջնորդությամբ։

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսը նշել է, որ այս շփումները կարելի է որակել որպես հանդիպում, այլ ոչ թե բանակցություններ։




Լրահոս