ArmLur.am-ին Մալաթիայի կրակոցների դեպքից մանրամասներ են հայտնի դարձել: Ըստ նախնական վարկածի՝ մինչ կրակոցները դանակահարված տղամարդու են տեղափոխել հիվանդանոց։ Արդյունքում, դանակահարված քաղաքացու եղբայրը գնացել է հաշվեհարդար տեսնելու իր եղբորը դանակահարողների հետ ու որսորդական զենքով կրակոցներ է արձակել։
Որքանով կհիմնավորվի այս վարկածը՝ ArmLur.am-ը կհետեւի քննության ընթացքին։
Նշենք, որ Shamshyan.com-ը քիչ առաջ հայտնեց, որ ապրիլի 21-ին դանակահարություն է եղել ու կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, նույն գլխավոր վարչութան Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բ2 թաղամասի Իսակովի 85 շենքի բակում դանկահարություն է եղել, որից հետո հնչել են կրակոցներ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան





























