Armenian text to speach

Կրակոցներ են հնչել Կրակովում․ կան զոհեր և վիրավորներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեհաստանի Կրակով քաղաքի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ, լրագրողներին հայտնել է տեղի ոստիկանության խոսնակ Հուբերտ Ցեպլին։

«Ժամը 15:03-ի սահմաններում Կրակովի կենտրոնում՝ Սլավկովսկա փողոցում, հրաձգություն է տեղի ունեցել։ Կրակոցներն արձակվել են անցնող տրանսպորտային միջոցից»,- ասել է Ցեպլին։

Ոստիկանության խոսնակի խոսքով, միջադեպի հետևանքով կան զոհված և վիրավորված անձինք։




Մամուլի Տեսություն

Լրահոս