Armenian text to speach

Պետական պարտքը 5 տրիլիոն 318 մլրդ դրամ է, ավելացել է 4.4 տոկոսով. ֆինանսների նախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Պետական պարտքը մարտի 31-ի դրությամբ կազմում է 5 տրիլիոն 318 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ ավելացել է 4.4 տոկոսով, դոլարով արտահայտած՝ աճել է 5,8 տոկոսով: Այս մասին ասուլիսին հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

«2024թ.-ի արդյունքներով՝ պետական պարտք –ՀՆԱ հարաբերակցությունը նվազել է 0,1 տոկոսային կետով, դոլարով պարտքը կազմում է 13 մլրդ 581 մլն դրամ»,-ասաց նախարարը՝ պնդելով, որ ամբողջ պարտքի ներգրավումը և ծավալները պլանավորված են ՀՀ բյուջեով և միջնաժամկետ պարտքի ռազմավարությամբ։




Լրահոս