Armenian text to speach

Պուտինը կայցելի Հնդկաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հրավերը՝ այցելել  Հնդկաստան, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Հնդկաստանի ղեկավարը վերահաստատել է իր հրավերը Ռուսաստանի նախագահին՝ այցելել  Հնդկաստան՝ ավանդական ամենամյա հանդիպման համար։ Հրավերը երախտագիտությամբ ընդունվել է»,- նշված է Կրեմլի մամլո հաղորդագրությունում։

Կրեմլից տեղեկացնում են, որ Վլադիմիր Պուտինն ու  Նարենդրա Մոդին հեռախոսազրույցի ընթացքում կարևորել են ռուս-հնդկական հարաբերությունները՝ համակարծիք գտնվելով, որ այդ հարաբերությունները չեն կարող ենթարկվել արտաքին ազդեցությանը և կշարունակեն դինամիկ զարգանալ։




Լրահոս