Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպե՞ս Արցախն ազատագրվեց. կյանքի ու կռվի տարիներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Արցախյան շարժման առաջին իսկ օրերից Ադրբեջանում սկսվել էր սանձարձակ հակահայկական քարոզչական պատերազմ։

«Հայերին բնաջնջել, հողն արյամբ նվաճել» այս և այլ մոլեռանդ կոչերով հագեցած ադրբեջանական պետական քարոզչությունը գրգռել էր ամբոխին, ինչի հետևանքով Ադրբեջանում սկսվեց հայերի նկատմամբ բացահայտ բռնարարքներ ու ջարդեր։

Լռելն այլևս անհնար էր. Արցախյան շարժումը վերաճվեց ազատամարտի:

Արցախահայության համար դժվարին այս օրերին, 1991 թվականի սեպտեմբերի 2-ին հռչակվեց Արցախի Հանրապետության անկախությունը, որով պետական հիմքերի վրա դրվեց ադրբեջանական ագրեսիային դիմագրավելու, հայ բնակչության անվտանգությունն ու կենսագործունեությունն ապահովելու խնդիրը։

Արդեն 1991 թվականի նոյեմբերից մարտերն ընթանում էին Հադրութի և Մարտունիի շրջաններում: 1992 թվականի հունվարին մարտերը տեխափոխվեցին Ստեփանակերտի և Շուշիի մատույցներ, թշնամին էլ փորձում էր Ասկերանով մտնել Ստեփանակերտ,, 1992 թվականի դեկտեմբեր-հունվար ամիսներին ազատագրվեց Կրկժանը, Քարին տակը, Իվանյանը և այլ հայկական տարածքներ:

Ստեղծված իրավիճակում Շուշիի ազատագրումը դառնում է պարտադրված անհրաժեշտություն. դրա համար առկա էին տնտեսական ու ռազմական բոլոր նախադրյալները:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նանիկ Աղասյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս