Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հետապնդման գործընթացը սկսված է, ովքե՞ր են հաջորդները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 7-ի ընտրությունների հաշվարկը դեռ չավարտված, երբ դեռ ընտրողների ընդամենը 10 տոկոսի ձայներն էին հաշվարկվել, ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը արդեն հունիս 8-ի կեսգիշերին ժամը 3:00-ի սահմաններում մամուլիս ասուլիս էր հրավիրել եւ հայտարարել, որ հաղթել է։

Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից մեկուկես օր անց ՀՀ գլխավոր դատախազությունը պաշտոնապես հայտնեց, որ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելը):

Ավելին, պարզվեց նաև արգելված է պատգամավորության թեկնածու, անձեռնմխելիություն ունեցող Գագիկ Ծառոըկյանի մուտքն ու ելքը երկրից:

Քիչ առաջ ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հայտնեց, որ «Գագիկ Ծառուկյանը տիկնոջ հետ վաղօրոք պլանավորած 2-3 օրյա այց ուներ՝ խիստ անձնական ու ընտանեկան նպատակներով։ Երբ օդանավակայանում անձնագրային անցակետում Գագիկ Ծառուկյանին ասել են, որ ինչ որ բան պետք է ճշտեն՝ Ծառուկյանը պատասխանել է, որ որևէ բան ճշտել պետք չէ և եթե դա պետք է այլ մեկնաբանության տեղիք տա, ապա ինքը հրաժարվում է ուղևորությունից և վերադառնում է տուն»։ Այսքան բան․․․

Դատելով առկա իրավիճակից և Նիկոլ Փաշինյանի խոսքերից, հաջորդ անձիք, որոնք կկալանավորվեն տարբեր քրեական գործերով կլինեն, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը և «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը:

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս