Ազգային ժողովը հաստատել է ԱԺ մշտական հանձնաժողովներում «Հայաստանի հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների անցկացման ժամկետացանկը։
Չորեքշաբթի՝ հունիսի 4-ին, ԱԺ է գնալու Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսայնը, ով ներկայացնելու է ՀՀ 2024 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը՝ հիմնական մակրոցուցանիշներ, բյուջետային եկամուտների ձևավորում, հարկային և մաքսային քաղաքականություն, ծախսեր, պակասուրդ։
Չորեքշաբթի նույն նպատակով Ազգային ժողով են գալու Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը։
Ժամը 10։00-ին պլանավորված նիստին հրավիրված են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականայանը։
Նույն օրը՝ ժամը 14։00-ին, այլ զեկույցների շրջանակում որպես զեկուցող հանդես են գալու ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, Պաշտպանության նախարարա Սուրեն Պապիկյանը, ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, Արտաքին հետախուզության պետ Քրիստինե Գրիգորյանը, ՊՊԾ պետ Արթուր Գասպարյանը։
Էմմա Միքայելյան





























