Արտավազ գյուղի բնակիչները խանութից «նիսյա»-ով գնում են միայն առաջին անհրաժեշտության ապրանքներ. «ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ժողովուրդ» օրաթերթը գրում. «ՀՀ Կոտայքի մարզի Արտավազ համայնքի ընտանիքների մեծ մասը 50-ից 100 000-ական դրամ պարտք ունեն գյուղի խանութին: Այս մասին «Ժողովուրդ»-ին պատմեց գյուղում գործող միակ խանութի աշխատակցուհին՝ տիկին Նելլին: Նրա խոսքով՝ բնակիչները խանութից «նիսյա»-ով գնում են միայն առաջին անհրաժեշտության ապրանքները. հաց, մակարոնեղեն, ձեթ, սիգարետ, սուրճ եւ շաքարավազ: «Կան ընտանիքներ, որոնք չունեն եկամտի եւ ոչ մի աղբյուր, ինչի համար էլ տարիներ շարունակ պարտք են մնում խանութին: Նրանք նույնիսկ «Ընտանեկան նպաստ»-ից կամ «Փարոս» համակարգից  չեն օգտվում: Բոլորն էլ «նիսյա»-ի վրա են նստած»,- տխրությամբ ասաց տիկին Նելլին: Սակայն խանութի աշխատակցուհու պատմածի մեջ ամենասարսափելին այն է, որ Արտավազում ընտանիքներ կան, որոնք խանութից 100 գրամով շաքարավազ են գնում, իսկ 50 գրամով՝ սուրճ:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս