Չի բացառվում, որ առաջիկայում ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դիմում ներկայացի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ միջնորդելով, որ խորհրդարանը թույլ տա քրեական գործ հարուցել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ:
Նշենք, որ երեկ ՀՀ քննչական կոմիտեն համատարած խուզարկություններ էր սկսել «Սրբազան պայքար»-ի մասնակիցների տներում, ինչի արդյունքում 10-ից ավել անձ ձերբակալվեց և, ըստ պաշտոնական թվերի, այս պահին կալանավորվել է 15 անձ:
Ըստ նախաքննական մարմնի շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ: Այս քրեական վարույթի շրջանակներում խուզարկել են ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տունը ու չի բացառվում, որ հաշվի առնելով, որ նա «Սրբազան պայքար»-ի առաջնորդներից է, Գլխավոր դատախազն անձամբ կգա Արթուր Սարգսյանի հետևից:
ArmLur.am-ը դիմեց Գլխավոր դատախազություն հասկանալու համար, արդյոք նման գործընթաց է սկսել Գլխավոր դատախազը, ի պատասխան հայտնեցին՝ «չենք մեկնաբանում»։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․

























































































