Armenian text to speach

ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել առևտրային հարաբերությունների զարգացման հարցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Միացյալ Նահանգները և Չինաստանը համաձայնության են եկել առևտրային հարաբերությունները զարգացնելու վերաբերյալ, սակայն համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն ավելի ուշ, ուրբաթ օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մենք համաձայնագիր ունենք Չինաստանի հետ։ Կիրառումը կսկսվի մի փոքր ավելի ուշ», – լրագրողներին ասել է Թրամփը՝ հավելելով, որ առևտրային տարաձայնությունները կարգավորելու համար մի շարք այլ երկրների հետ նույնպես բանակցություններ են ընթանում։

Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ մոտ ապագայում Միացյալ Նահանգները կտեղեկացնի այն գործընկերներին, որոնք դեռևս Վաշինգտոնի հետ առևտրային համաձայնագրեր չեն կնքել, ամերիկյան շուկայում բիզնես վարելու պայմանների մասին։




Լրահոս