Ինչո՞ւ է նախկին պաշտոնյան «հեռացել» մշակույթի նախարարությունից (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության նախկին պետ Սոնա Հարությունյանի հրաժարականի վերաբերյալ ժամանակին տարբեր կարծիքներ հնչեցին:  Ի պատասխան Մշակույթի նախարարությունը  հանդես եկավ  պարզաբանմամբ , որտեղ  մասնավորապես ասվում էր. «ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության նախկին պետ Սոնա Հարությունյանը աշխատանքից ազատվել է համաձայն իր 2012 թ. մարտի 19-ի դիմումի:

Վեց տարի շարունակ ՀՀ մշակույթի նախարարությունում աշխատած տիկին Հարությունյանն աշխատանքից ազատման իր դիմումում ներկայացրել էր նախարարության մասին իր չհիմնավորված կարծիքը և վերջում հավելել, որ նպատակահարմար չի գտնում շարունակել աշխատել սույն պաշտոնում»:

Armlur.am լրատվականը տիկին Հարությունյանի հետ զրուցեց  նրա հրաժարականի,  ժամանակակից արվեստի  ոլորտի բացթողումների ու մշակույթի նախարարության աշխատանքի մասին:

-Տիկին Հարությունյան, Դուք ասում եք, որ Հայաստանում  արվեստագետների համար հարթակ փնտրելն ու այդտեղ ներկայանալը մի փոքր բարդ է, ինչպես նաև նշում եք, որ պետության աջակցության պատճառով է, որ հայ ժամանակակից  արվեստը դրսում պատշաճ չի ներկայանում: Արդյոք այս խնդիրներն էին պատճառը, որ նախընտրեցիք լինել մի մասնավոր կառույցի` «Մշակութային երկխոսություն» կազմակերպության նախագահ և ոչ թե վարչության պետ նախարարությունում:

-Ես կարծում եմ` պետական կառույցներում էլ կա հնարավորություն նպաստելու  ժամանակակից արվեստի զարգացմանը: Բայց այնտեղ ավելի շատ պայքարում ես ինչ-որ բաների դեմ, որ փորձես կոտրել կարծրատիպերը, իսկ մասնավոր հատվածում ավելի ազատ ես գործելու և իրականացնելու քո նախաձեռնությունները:

Սոնա Դավթյան

Մանրամասները` տեսանյութում:




Լրահոս