ՀՀԿ-ին չի հաջողվի ԱԺ այս քառօրյայում կյանքի կոչել ՀՀԿ խորհրդի նիստի որոշումներից մեկն ու ԱԺ փոխխոսնակ դարձնել Էդուարդ Շարմազանովին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` երկուշաբթի օրը մեկնարկող ԱԺ քառօրյայում չկա ԱԺ փոխխոսնակի ընտրության մասին խոսք չկա: Բանն այն է, որ այդ հարցը տեխնիկապես հնարավոր չէ պարզ պատճառով. ԱԺ փոխխոսնակներից ոչ մեկը դեռեւս հրաժարական չի ներկայացրել: Ուստի տրամաբանական է, որ երկուշաբթի օրը մեկնարկելիք ԱԺ քառօրյայի օրակարգում ընդգրկված չէ ԱԺ փոխնախագահի ընտրության հարցը: Հիմա իշխանություններն այս հարցի լուծման համար ունեն մեկ ճանապարհ. ԱԺ նախագահ ընտրելուց հետո ԱԺ արտահերթ նիստ հրավիրել: Կամ էլ սպասել մինչեւ փետրվար, երբ կմեկնարկի հաջորդ քառօրյան: Դատելով ՀՀԿ տրամադրություններից` նրանք պատրաստվում են Շարմազանովի ընտրության հարցը լուծել հնարավորինս շուտ. այսինքն՝ արտահերթի միջոցով:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ