Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նախկին փոխնախարարի կենդանիների կլինիկան քաղաքապետարանը քանդում է. ապօրինի շինություն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն Երևանի քաղաքապետարանը քանդում է Շրջակա միջավայրի նախարարի նախկին տեղակալ Գայանե Գաբրիելյանին պատկանող կենդանիների Կլինիկան։

Վերջինս, գաբիրելյանը հայտնի է TikTok սոցիալական ցանցում և ակտիվ բլոգ է վարում։

Հիշեցնենք, թե ով էր նախկին տեղակալ Գայանե Գաբրիելյանը և ինչ սկանդալով է հեռացել նախարարությունից․

Ինչպես գրել էինք՝ Գայանե Գաբրիելյանին ազատել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնից:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ պատճառը եղել է նախարար Հակոբ Սիմիդյանի հետ վատ հարաբերությունները՝ չնայած նրան, որ ամենաբարձր վարձատրվող փոխնախարարներից մեկն է եղել:

ArmLur.am-ը ուսումնասիրել է Գայանե Գաբրիելյանի կենսագրությունը և նկատել, որ նա իր գործունեությունը սկսել է 2008 թվականից՝ լինելով խանութի տնօրեն:
2012 թվականի եղել է «Երևանի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի Տնտեսագիտության դասախոս, սակայն դա տևել է գրեթե 10 ամիս։ Նույն տարում արդեն աշխատել է

ՀՀ ԱՆ «ՀՀ ազգային գիտաբժշկական գրադարան» ՊՈԱԿ-ում՝ որպես գնումների գծով խորհրդատու։ Նա այստեղ աշխատել է ավելի քան 7 տարի:

Կարիերայում լուրջ աճ է նկատվել 2020 թվականին, նա այդ տարի նշանակավել է  ՀՀ Էկոնոմիկայի նախարարության «Հանրային ներդրումների քաղաքականության վարչության» պետ:
2021 թվականին Գայանե Գաբրիելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ:

Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր դեռ նախորդ տարի, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն տևական ժամանակ է շրջում է գերատեսչություններով, ղեկավարներին հարցեր է ուղղում իրենց ոլորտից, բայց պարզվում է` ոչ ոք իր ոլորտին չի տիրապետում, այդ թվում և Շրջակա միջավարի նախարարության նախարար Հակոբ Սիմիդյանը:

Սոնա Գրիգորյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս