Armenian text to speach

Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Սպիտակ տան հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Սպիտակ տան հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, հանդիպմանը ներկա է եղել նաև ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Ամերիկացի դիվանագետը Մոսկվա է ժամանել չորեքշաբթի վաղ առավոտյան։ Սա նրա հինգերորդ այցն է Ռուսաստան այս տարվա ընթացքում։ Ուիթքոֆը հրաժարվել է պատասխանել լրագրողների այն հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի բանակցություններից։ ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Թեմմի Բրյուսը նույնպես հրաժարվել է մեկնաբանել այցի մանրամասները՝ նշելով, որ գերատեսչությունը տեղյակ չէ, թե ինչ քայլեր կձեռնարկի Դոնալդ Թրամփը այցի արդյունքներից հետո։ Նա հավելել է, որ Սպիտակ տունը շարունակում է հավատալ Ուկրաինայի հակամարտության դիվանագիտական լուծման հնարավորությանը։

Հիշեցնենք, որ ամերիկացի նախագահը հուլիսի 14-ին Ռուսաստանին ներկայացրել էր 50-օրյա վերջնաժամկետ՝ Կիևի հետ խաղաղ համաձայնագիր կնքելու պահանջով, իսկ այնուհետև հայտարարել էր, որ այդ ժամկետը կրճատում է մինչև 10-12 օր։ Չկատարելու դեպքում նա սպառնացել է Ռուսաստանի նկատմամբ սահմանել 100 տոկոսանոց մաքսատուրքեր բոլոր ապրանքների ներմուծման համար, ինչպես նաև երկրորդային տուրքեր այն երկրների նկատմամբ, որոնք Ռուսաստանից են գնում  նավթ, գազ և այլ էներգակիրներ։

Հեղինակ՝ Անի Վարդանյան

 




Լրահոս