Armenian text to speach

Հայաստանում 6 ամսում ծնվել է 14 հազար 609 մարդ, մահացել՝ 13 հազար 12-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հայաստանում այս տարվա առաջին կիսամյակում ծնվել է 14 հազար 609 մարդ՝ 1007–ով պակաս, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում, մահացել է 13 հազար 12 մարդ, ինչը 58–ով ավելի քիչ է, քան 2024-ի նույն ժամանակում գրանցված մահերի թիվը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին են փաստում Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Բնակչության բնական հավելաճը կազմել է 1597 մարդ:

Այս տարվա առաջին կիսամյակում նվազել է մեռելածինների թիվը: Մահացած ծնվածների թիվը եղել է 197՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 229-ի դիմաց:

Հայաստանում հունվար-հունիս ամիսներին գրանցվել է 6388 ամուսնություն, ինչը 15.3 տոկոսով ավելի քիչ է, քան 2024-ի նույն ժամանակահատվածինը: Սակայն ամուսնալուծությունների թիվն ավելացել է, գրանցվել է 2352 ամուսնալուծություն՝ նախորդ տարվա հունվար-հունիսի 2220–ի դիմաց:

 




Լրահոս