Armenian text to speach

Արցախի պետնախարարն ասելիք ունի. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Արցախի Հանրապետության պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը պատրաստվում է մոտ օրերս մամուլի ասուլիսով հանդես գալ: Այս մասին հայտնել է Իսկանդարյանը ArmLur.am-ի հետ զրույցում:

«Պատրաստում ենք նոր նախագիծ իրականացնել: Համախմբելու ենք մեր հայրենակիցներին այդ նախագծի շուրջ՝ մեր խնդիրները լուծելու համար: Լծակներ չունենք, այդ իսկ պատճառով էլ, շատ սահմանափակ ենք գործում: Ինչպես տեղյակ եք, պետբյուջեի գումարները սառեցված են, ինչը էլի խնդիրներ է առաջացնում: ՀՀ օրվա իշխանություններից դրական ազդակ չկա, ուստի՝ փորձում ենք մեր ընկերների, հարազատների, սրտացավ մարդկանց միջոցով լուծել արցախցիների խնդիրները»,- ասաց Իսկանդարյանը:

Խնդիրները բազմաթիվ են, սակայն պետկան մակարդակով որևէ հանդիպումներ տեղի չեն ունենում: Ըստ մեր զրուցակցի՝ ՀՀ Կառավարությունը պատրաստ չէ որևէ հարց քննարկել Արցախի պաշտոնյաների հետ: ՀՀ իշխանությունը Նժդեհ Իսկանդարյանի առջև ևս փակեց է իր դռները, երբ նա նշանակվեց Արցախի պետնախարար:




Լրահոս