Սեպտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։15-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին «MAN» մակնիշի կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց բախվել երկաթե արգելապատնեշներին ապա քարերին և հայտնվել ձորակում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևաքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում իրականացրել հերթապահություն։
Վթարի մասին ոստիկանության Գուգարքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը։
Շամշյանի տեղեկություններով՝ բեռնատարը տեղափոխելիս է եղել հողաթափեր։





























